Գլխավոր էջ Գլխավոր Գրանցվել է վարակման 283 նոր դեպք

Գրանցվել է վարակման 283 նոր դեպք

314
0

Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171510 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 720629 վերջին մեկ օրում` 3947 նոր թեստավորում։

Փաստացի այս պահին բուժվում է 4349 պացիենտ. մեկ օրում ավելացել է 94-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 163165 անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3183 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ