Գլխավոր էջ Նորություններ Ջրիմուռների միջոցով կորոնավիրուսի ընթացքը թեթեւացնելու միջոց է հայտնաբերվել

Ջրիմուռների միջոցով կորոնավիրուսի ընթացքը թեթեւացնելու միջոց է հայտնաբերվել

883
0

Գիտնականները ջրիմուռների միջոցով կորոնավիրուսի ընթացքը թեթեւացնելու միջոց են գտել, գրում է Jerusalem Post-ը:

Գիտնականների խոսքով՝ սպիրուլինի էքստրակտն արդյունավետ է ցիտոկինային փոթորկի ճնշման ժամանակ, որն առաջանում է օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելուն իմունային համակարգի արձագանքի դեպքում եւ կարող է մահվան հանգեցնել:

Գիտնականների խոսքով՝ ցիտոկինային փոթորկի վերահսկումն ու թեթեւացումը կարող են նպաստել կորոնավիրուսից մահացության նվազեցմանը: Այսպես, համաձայն հետազոտությունների արդյունքների՝ բնական ջրիմուռները կարող են նվազեցնել բորբոքումը:

Գիտնականների խոսքով՝ եթե սպիրուլինի օգուտը հետագայում ապացուցվի, ապա այն կարելի է կիրառել կորոնավիրուսի այլ տեսակների եւ գրիպի բուժման ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ