Գլխավոր էջ Նորություններ Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները

Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները

388
0

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) առաջին անգամ գնահատել են ուսուցիչների դերը կորոնավիրուսի տարածման գործում եւ կատարել են անսպասելի եզրահանգումներ:

CDC հաշվետվության մեջ ներառված են Ատլանտայի 8 տարրական դպրոցներում անցյալ տարվա վերջին վարակման 9 խմբերի հետաքննության արդյունքները, երբ Ամերիկայում հիվանդացությունը հասել էր պիկային նիշի, հայտնում է Medportal-ը: Մասնագետներն ընդհանուր առմամբ վերլուծել են դպրոցների 700 աշխատակիցների եւ 2600 աշակերտների տվյալները:

Վարակման բռնկումներն առնչվել են 13 մանկավարժների եւ 32 աշակերտների: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 9-ից 8 դեպքում առկա եղել նվազագույնը մեկ մանկավարժ: Չորս դեպքում մանկավարժը եղել է վարակման առաջին աղբյուրը, ընդ որում՝ վարակումը սկսվել էր գործընկերների միջեւ վիրուսի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, ճաշի եւ դպրոցական ժողովների ժամանակ:

Հետազոտողների խոսքով՝ մանկավարժների շրջանում վարակման նախնական դեպքերը զգալի դեր են խաղացել աշակերտներին եւ նրանց ընտանիքների անդամներին վիրուսի փոխանցման գործում: Այս եզրահանգումները շեշտում են ուսուցիչների շրջանում վարակման կանխման կարեւորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ