Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր սննդային սովորությունն է վտանգավոր իմունային համակարգի համար

Ո՞ր սննդային սովորությունն է վտանգավոր իմունային համակարգի համար

370
0

Ֆրուկտոզայի մեծ չափաբաժինները բացասաբար են ազդում իմունային համակարգի վրա, պարզել են Սուոնսիի համալսարանի, Բրիստոլի համալսարանի եւ Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիտնականները հետազոտել են այս տեսակի շաքարի ազդեցությունը մկների վրա: Գլյուկոզան գլուտամինոլիզ եւ օքսիդիչ նյութափոխանակություն է առաջացրել նրանց օրգանիզմում` գործընթացներ, որոնք մեծացնում են բորբոքային ցիտոկինների մակարդակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ իմունային համակարգի բորբոքային արձագանքները, որոնք առաջացել են ֆրուկտոզայի ավելորդ սպառման արդյունքում, օրգանների դիսֆունկցիայի, ինչպես նաեւ բջիջների եւ հյուսվածքների վնասման են հանգեցնում:

Իր հերթին, ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզան, որը գլյուկոզայի հետ միասին առկա է շաքարի կազմում, ինչպես նաեւ միզաթթուն, որն առաջանում է գլյուկոզայի նյութափոխանակության ընթացքում, մեծացնում է այնպիսի վարքային խանգարումների առաջացման ռիսկը, ինչպիսիք են ուշադրության դեֆիցիտի եւ գիպերակտիվության սինդրոմը: Հետազոտողները պարզել են, որ ֆրուկտոզան խթանում է իմպուլսիվությունը, նորության ձգտումը, արագ որոշումներ կայացնելը եւ ագրեսիվությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ