Գլխավոր էջ Uncategorized Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը վնասել է կնոջ ձեռքը․ ԲԿ-ի մամուլի ծառայությունը հերքում է...

Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը վնասել է կնոջ ձեռքը․ ԲԿ-ի մամուլի ծառայությունը հերքում է լուրերը

1817
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցը վնասել է ոմն Ռիտա Չեմենյանի ձեռքը։

Այս մասին տեղեկություններ է հայտնել Shamshyan.com կայքը։

Ըստ հրապարակման կինը՝ բուժօգնության նպատակով դիմել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղից էլ և ահազանգել են ոստիկանություն։

MedMedia-ն կապ հաստատեց Ավան հոգեկան առողջության կետրոն«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ կենտրոնի տնօրենը և բուժգծով տեղակալը դուրս են եկել ստուգումների և տվյալ օրը չեն կարողանա մեր հարցերին պատասխանել։

Խոսեցինք նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ, ով հայտնեց, որ այդ կինը հաճախ է այցելում բժշկական կենտրոն և անվտանգության աշխատակիցներից պահանջում է, որպիսի թույլ տան, որ մնա հիվանդանոցում։

Անօթևան կինը փետրվարի 16-ին գինովցած գնացաել է ԲԿ՝ նույն պահանջով, անվտանգության աշխատակիցները բնականաբար իրեն հեռացրել են տարածքից։

Մամուլի քարտուղարի խոսքով կինը ձեռքը հիվանդանոցում չի վնասել։ Ծովինար Խաչատրյանը նաև հայտնեց, որ այդ օրը կինը վիճաբանություն է սարքել հիվադանոցում և անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել նրան հեռացնել տարածքից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ