Գլխավոր էջ Նորություններ Գերմանացի գարեջրագործները COVID-19-ի պատճառով միլիոնավոր լիտրերով արտադրանք են ոչնչացնում

Գերմանացի գարեջրագործները COVID-19-ի պատճառով միլիոնավոր լիտրերով արտադրանք են ոչնչացնում

251
0

Սահմանափակումները, որոնք ընդունվել են COVID-19-ի պանդեմիայի ֆոնին, ստիպում են գերմանացի գարեջրագործներին միլիոնավոր լիտրերով արտադրանք թափել։ Այս մասին ասվում է Գերմանիայի գարեջրագործների միության հայտարարության մեջ (Deutscher Brauer-Bund, DBB), որը ստորագրել են 300 գարեջրագործարաններ։

Նշվում է, որ իրենք չեն կարողացել իրացնել շուտ փչացող ապրանքը։ Պատճառներից մեկը նրանք անվանել են իշխանությունների կողմից հանրային սննդի կետերի փակումը։ Նրանց խոսքով՝ նոյեմբերից գործող երկրորդ լոքդաունի վերջը չի երևում։

Ոլորտի ձեռնարկությունները միլիոնավոր եվրոների վնաս են կրել։ Երկրի ղեկավարությունն աջակցությունից զրկել է ոլորտը, քանի որ գարեջրագործարանները չեմ համարվում գաստրոնոմիական կետեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ