Գլխավոր էջ Նորություններ Մեզը կարող է հուշել շաքարային դիաբետի մասին

Մեզը կարող է հուշել շաքարային դիաբետի մասին

215
0

Շաքարային դիաբետն այժմ ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը ժամանակին հայտնաբերելը բավական դժվար է, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակը ոչ միշտ է դրսևորվում ցավով կամ ինքնազգացողության վատթաևացմամբ, սակայն մասնագետները նշում են, որ այս վտանգավոր ախտաբանության մասին կարող է հուշել մարդու մեզը, ուստի բավական զգոն լինելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրը։

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մեզի պղտորությանը, որը կարող է հուշել շաքարային դիաբետի զարգացման մասին։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է դրսևորվել նաև մեզի սպիտակավուն երանգով, ուստի այն ևս չի կարելի անուշադրության մատնել։

Շաքարային դիաբետի մասին կարող է հուշել նաև մեզի հոտի փոփոխությունը։ Այս հիվանդության դեպքում այն կարող է մրգային հոտ հիշեցնող հոտ ստանալ։ Սա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը փորձում է ազատվել ավելորդ շաքարից՝ դուրս բերելով այն օրգանիզմից մեզի միջոցով։

Այս հիվանդության մասին հուշող այլ ախտանշանների շարքին են դասվում անբացատրելի հոգնածությունը, հաճախակի միզելու ցանկությունն ու վերքերի դանդաղ ապաքինումը։

Ավելին՝ ըստ Մեյո կլինիկայի գիտնականների՝ գոյություն ունի նաև մի ոչ ակնհայտ ախտանշան, որը ևս կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով։ Խոսքը ոտքերի թույլ ցավի մասին է, որի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Բանն այն է, որ նման ցավը կարող է պայմանավորված լինել դիաբետիկ նյարդապաթիայով, որն ախտորոշվում շաքարային դիաբետով հիվանդների 50 տոկոսի մոտ և կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել միջոցներ չձեռնարկելու դեպքում։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ