Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ միրգ ուտել, երբ քաղցրի պահանջ է զգացվում

Ի՞նչ միրգ ուտել, երբ քաղցրի պահանջ է զգացվում

1803
0
Huge Group of Fresh Fruits on Wooden Background

Եթե քաղցրի կարիք եք զգում, ավելի օգտակար է մրգեր ուտել, քան թխվածքաբլիթ կամ կոնֆետ։

Քաղցրի պահանջը օգնում են հագեցնել սալորը, կիվին, ավոկադոն և նարինջը։

Մեծ քանակությամբ շաքարավազի օգտագործումը և պատրաստի քաղցրավենիքը կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա՝ քաշի ավելացում, արյան մեջ շաքարի քանակի բարձրացում և ի վերջո սիրտանոթային հիվանդությունների առաջացում։

Երբ քաղցրի պակաս եք զգում, նպատակահարմար է հնարավորինս առողջ այլընտրանքային տարբերակներ մշակել։ Մրգերի մասին խոսելով մասնագետները նշում են՝ դրանք բնական շաքարի ամենացածր կոնցենտրացիան ունեն և հարուստ են մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով, այս մասին հայտնում է «Health» առողջապահական կայքը։

Սալորը բավականին քաղցր միրգ է, որպեսզի հագեցնի շաքարի պահանջը։ Վերջինիս առավելությունն է նաև բարձր հակաօքսիդիչների մակարդակը, որոնք պահպանում են արյան կայուն գլյուկոզան և բարելավում են մարսողությունը։

Նարինջը քիչ քանակությամբ շաքար է պարունակում, բայց նրանում շատ է C վիտամինը։ Պետք է հիշել՝ երբ քաղցրի պահանջ է զգացվում, ավելի լավ է ուտել ամբողջական միրգը, քան խմել նրանից ստացված հյութը. միրգն ավելի շատ մանրաթելեր է պարունակում։

Կիվին քաղցր, բայց շաքարի քիչ քանակությամբ միրգ է։ Այն պարունակում է C վիտամին և բարձրացնում է իմունային համակարգը։

Հաջորդ միրգը ավոկադոն է, որը չի պարունակում շաքար, բայց հագեցած է ճարպերով, որն ամրապնդում է սրտի աշխատանքը և իջեցնում է խոլեստերինը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ