Գլխավոր էջ Գլխավոր Տղա՞, թե՞ աղջիկ․ հնարավո՞ր է պլանավորել երեխայի սեռը

Տղա՞, թե՞ աղջիկ․ հնարավո՞ր է պլանավորել երեխայի սեռը

2153
0

Հայ հասարակությունում դեռ կա կարծրատիպային մտածելակերպ։ Ամուսնական զույգերին շատ հաճախ ի սրտե բարեմաղթում են արու զավակ ունենալ, որպես ընտանիքի, արմատների ու ազգանվան կրող ու շարունակող։ Երբեմն արու զավակ ունենալու մոլուցքն այնքան է մթագնում մարդկանց գիտակցականը, որ զույգերը դիմում են սելեկտիվ աբորտի։ Այդ իսկ պատճառով Հայաստանը, հատկապես 2000-ական թթ-ին սեռով պայմանավորված աբորտների քանակով առաջնային դիրքում է եղել։

Շատ հաճախ մեր տատիկներից լսած կլինենք, որ ըստ իրենց «հաշվարկների» հնարավոր է տղա «բերել», բայց բժշկությունը այդ «տատական տեսությունները» հերքում է։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ ու փորձել պարզել հնարավո՞ր է պլանավորել երեխայի սեռը։

Ըստ գինեկոլոգի՝ երեխայի սեռը որոշվում է քրոմոսոմների համադրությամբ: Աղջիկների դեպքում երեխան ունենում է ХХ քրոմոսոմներ, իսկ տղայի դեպքում՝ ХY: Հենց Y-քրոմոսոմն է համարվում «տղայի» քրոմոսոմ և այն կարող է փոխանցել միայն հայրը: Սա նշանակում է, որ երեխայի սեռը կախված է միայն հորից: Այն կախված է ձվաբջիջը բեղմնավորած սերմնաբջջի ունեցած քրոմոսոմներից:

«Աշխարհում ծնված 100 աղջկա հաշվով միջինը ծնվում է 105 տղա: Բնությունը կարգավորելով սեռերի փոխհարաբերությունը հաշվի է առնում տղաների ավելի բարձր մահացությունը՝ կյանքի առաջին տարում( մոտ 30% բարձր է) , ինչը պահպանվում է նաև ամբողջ կյանքի ընթացքում: ԱՀԿ ի տվյալներով բնակչության 49,7 % կանայք են, իսկ 60 միլիոն աղջիկ չեն ծնվել ընտրողական աբորտների հետևանքով: Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ: Նման հնարավորություն տալիս է միայն արտամարմնային բեղմնավորումը, այն էլ սեռով պայմանավորված գենետիկ հիվանդությունների դեպքում(օրինակ հեմոֆիլիա):Որոշ երկրներում նույնիսկ արգելված է սեռի պլանավորումը»,-ասաց բժշկուհին ու հավելեց, որ այս դեպքում ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն  անգամ գիտականորեն հիմնավորված են:

«Հայտնի են սեռի պլանավորման 120 ից ավելի մեթոդներ՝

Չինական-(հիմնված կնոջ տարիքի և բեղմնավորման ամսվա վրա)

Ճապոնական -օվուլյացիոն մեթոդ՝ Երեխայի սեռն ըստ բեղմնավորման օրվա որոշելու գաղափարն ունի որոշ գիտական հիմքեր: Բանն այն է, որ իգական սեռի համար պատասխանատու ХХ քրոմոսոմներով սերմնաբջիջներն ավելի «ծանր» են և դանդաղ են շարժվում, սակայն ավելի կենսունակ են և դիմացկուն ոչ բարենպաստ պայմաններում, քան արական սեռի համար պատասխանատու ХY քրոմոսոմներով սերմնաբջիջները: Սա նշանակում է, ХY քրոմոսոմներով սերմնաբջիջներն ավելի արագ են շարժվում, ուստի ավելի շուտ են հասնում ձվաբջջին: Սակայն եթե սեռական ակտը տեղի է ունեցել ձվազատումից առաջ, ապա այդ ձվաբջիջները չեն հասցնի հասնել ձվաբջջին, քանի որ մինչ այդ կմահանան, մինչդեռ ավելի կենսունակ ХХ քրոմոսոմներով ձվաբջիջները կկարողանան ճիշտ ժամանակին հասնել ձվաբջջին: Հետևաբար տղա ունենալու համար պետք է սիրով զբաղվել ճիշտ ձվազատման օրը»,-ասաց Անի Երեմյանը ու շարունակեց․

« ․ Արյան թարմացման մեթոդ՝ տղամարդու մոտ արյունը «փոխվում է» 4, իսկ կնոջ մոտ 3 տարում: Կնոջ տարիքը բաժանում են 3-ի, ամուսնունը՝ 4-ի,որի մնացորդը մեծ է՝ այսինքն արյունը թարմ է ՝ այդ սեռի երեխա էլ կբեղմնավորվի:

․ Ռեզուս բացասական արյան դեպքում ճիշտ հակառակը: Հետազոտողները հաստատել են, որ նիհար կանայք որոնց քաշը մինչև ծննդաբերությունը ցածր է 54 կգ ից, հաճախ աղջիկ են ունենում (10.000 ծննդաբերությունների վերլուծությունն է ցույց տվել): Չնայած վերը նշվածին, ժամանակակից բժշկությունը գիտական հիմքից զուրկ և անիմաստ է համարում հետևյալ մոլորությունները: Որևէ մեթոդ չի ապահովում 50%ից ավելի արդյունավետություն, այսինքն այնքան, որքան բնությունը կաներ,ավելին, մարդկային այդպիսի ներգործությունը բացասական է անդրադառնում սեռերի փոխհարաբերության բնական հավասարակշռող մեխանիզմների վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ