Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիան ոչնչացնելու է Pfizer պատվաստանյութի միլիոնավոր դոզաներ

Ճապոնիան ոչնչացնելու է Pfizer պատվաստանյութի միլիոնավոր դոզաներ

225
0

Ճապոնիայում Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակի մի մասը վերացնում են: Դա պայմանավորված է նրանով, որ երկրում հատուկ ներարկիչները չեն բավականացնում: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի քարտուղար Կացունոբու Կատոն:

Pfizer պատվաստանյութի մեկ սրվակը նախատեսված է վեց ներարկման համար։ Նշվում է, որ Ճապոնիան պատվիրել է պատվաստանյութի 144 միլիոն դոզա: Սա բավարար է 72 միլիոն մարդու համար: Եթե ​​հատուկ ներարկիչներ չհայտնվեն, միայն 60 միլիոնը կկարողանա պատվաստվել, հայտնում է Reuters-ը:

Պատվաստումները Ճապոնիայում մեկնարկում են փետրվարի 17-ին: Ներկայումս իշխանությունները հույս ունեն, որ հատուկ ներարկիչների արտադրությունը կհաջողվի սկսել, նախքան արժեքավոր դեղորայքի ոչնչացումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ