Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ի քննիչ հանձնաժողովը 250 հարց ունի ՀՀ կառավարությանը

Covid 19-ի քննիչ հանձնաժողովը 250 հարց ունի ՀՀ կառավարությանը

380
0

Այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի ունեցավ Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ ներկայացվել է 250 հարցից բաղկացած հարցաշար, որը պետք է ուղղվի Կառավարությանը։

«Իհարկե, հարցումներ են ուղարկվել նաև մի շարք պետական մարմինների և տրվել են  հարցադրումներ»,-նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հարցերի բաշխվածությունը հետևյալն է․«Առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր՝ 164,  տնտեսական  հետևանքներին և ֆինանսական միջոցների ծախսման  ուղղություններին վերաբերող հարցեր՝ 44 հարց։ Դրանք առավելապես վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին և դրանց արդյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանասական միջոցների հատկացումներին, ինչպես նաև դրանց ծախսման արդյունավետությանը։ Սոցիալական ոլորտի վերաբերող շուրջ 49 հարց։ Դրանք վերաբերում են սոցիալական հետևանքներին, միջոցառումներին, դրանց արդյունավետությանը։ Արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերում են սահմանաված սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտմներին, Մարդու իրավունքներին և ազատություններին»,- տեղեկացրեց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ կան հարցեր, որոնք վերաբերում են լրատվամիջոցներին, հավաքների անցկացմանը և սահմանափակումներին։

Խաչատրյանը հավելեց, որ շուրջ 73 հարց առնչվել են տարբեր տեսակի վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն ներկայացնելուն։

Նա տեղեկացրեց, որ հարցեր են ուղվել նաև Պետական վերահսկողական ծառայությանը, Հաշվեքննիչ պալատին, Կենտրոնական բանկին, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ