Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս նիհարել առանց դիետայի

Ինչպե՞ս նիհարել առանց դիետայի

1878
0

Դիետաները հաճախ իրենցից ենթադրում են խիստ սահմանափակումներ, որոնք այդքան էլ լավ չեն առողջության համար և ստեղծում են նյարդային ավելորդ լարվածություն: Փորձեք օգտվել այս հնարքներից  և  դրանց օգնությամբ նիհարել մի քանի կիլոգրամ: Այս մասին գրում է Freundin ամսագիրը:

Օրական երեք բաժակ սուրճ խմեք:  Հարվարդի համալսարանի հետազոտությունները  ցույց են տալիս, որ այն կանանց մոտ, որոնք օրական խմում են 2-3 բաժակ սուրճ, նյութափոխանակությունը 16%-ով ավելի արագ է` անկախ նրանից` որքան սնունդ են ուտում և որքան են մարզվում:

Կոֆեինի օգտագործումը փորձված հնարքներից մեկն է, որ թույլ է տալիս նիհարել առանց դիետայի: Այն խթանում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, երիկամների աշխատանքը, արագացնում է արյան շրջանառությունը: Սուրճը նաև իջեցնում է քաղցրի պահանջը: Կարևոր է այն օգտագործել առանց շաքարի:

Հարկավոր է սննդակարգում  ներառել կաթ և ձիթապտղի ձեթ: Հայտնի է, որ ձիթապտղի ձեթում առկա թթուները հիանալի  օգնում են զսպել ախորժակը:  Կաթնամթերքը պարունակում է ճարպաթթու, որը խթանում է ճարպերի փոխանակմանը և մկանային զանգվածի ձեռքբերմանը: Սակայն, պետք է նշել, որ այս հնարքը չի գործում անյուղ կաթնամթերքի դեպքում:

Ռեժիմով սնվելը  օգնում է նիհարել: Երբ օրգանիզմը  երկար ժամանակ սնունդ չի ստանում, շաքարի մակարդակը արյան մեջ իջնում է, և առաջանում է էներգիա ստանալու  պահանջ: Արդյունքում, ախորժակը և քաղցի զգացումը մեծանում է, իսկ օրգանիզմը պահանջում է, որքան հնարավոր է շուտ, սնունդ ստանալ: Ըստ Միսսուրիի համալսարանի գիտնականների` ռեժիմով սնվելը պարզ, սակայն արդյունավետ միջոց է  քիչ կալորիաներ ստանալու և նիհարելու համար: Արյան մեջ շաքարի մակարդակը այս դեպքում մնում է անփոփոխ` զսպելով ախորժակը:

Սպիտակուցներով հարուստ սնունդը քնից առաջ օգնում է նիհարել: Ճարպերը այրվում են նաև խորը  քնի ընթացքում, երբ օրգանիզմը արտադրում է հասակի հորմոն HGH-ը: Սրա համար սննդաբաները խորհուրդ են տալիս օգտագործել սպիտակուցային սնունդ քնից երկու-երեք ժամ առաջ` 100 գ  յոգուրտ կամ  150 մլ կեֆիր և մի քանի ընկույզ:

Հնարքներից մեկն է նաև անանուխի օգտագործումը սնունդ ընդունելուց հետո:  Մեկ բաժակ անանուխի թեյը սնունդ ընդունելուց հետո օգնում է նիհարել առանց դիետաների: Անանուխի թեյը խթանում է մարսողական հյութի արտադրմանը, որն էլ արագացնում է ճարպի այրումը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ