Գլխավոր էջ Նորություններ Արյան ցածր ճնշման դեպքում ե՞րբ կանչել շտապօգնություն

Արյան ցածր ճնշման դեպքում ե՞րբ կանչել շտապօգնություն

351
0

Բժիշկ-սրտաբան Նատալյա Գավրիլյուկը Пятый канал-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես կարելի է որոշել, որ արյան ցածր ճնշման (հիպոթենզիա) դեպքում հիվանդը շտապ հոսպիտալացման կարիք ունի։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ըստ սրտաբանի՝ 90/60 միլիմետր սնդիկի սյունը պայմանական վտանգավոր ճնշում է, սակայն նման ցուցանիշների դեպքում չարժե անմիջապես ահազանգել բժշկի: Ինչպես բացատրել է Գավրիլյուկը, եթե այս ճնշումը տվյալ մարդու համար նորմալ է, ապա պետք չէ խուճապի մատնվել:

«Կա այլ իրավիճակ, երբ մարդու մոտ երբեք չի եղել ցածր ճնշում, և հանկարծ այն կտրուկ իջել է, օրինակ՝ ուղեկցվելով սառը քրտինքով, կրծքավանդակի ցավերով, շնչարգելությամբ և տախիկարդիայով, նույնիսկ գիտակցության կորստով։ Այդ դեպքում հարկավոր է բացառել լուրջ վիճակները, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտը, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան, ռիթմի՝ կյանքին սպառնացող խախտումները, կաթվածը։ Հիվանդը պետք է անհապաղ հասցվի հիվանդանոց»,- ասել է Նատալյա Գավրիլյուկը։

Մասնագետը նշել է, որ շտապ հոսպիտալացում է պահանջվում նաև արյան ճնշումը իջեցնող դեղամիջոցների մեծ չափաբաժիններով ընդունման դեպքում, քանի որ ոչ բնորոշ հիպոթենզիան կարող է հանգեցնել նույնիսկ մահվան:

«Դեղամիջոցներից առաջացած հիպոթենզիան բավականին վտանգավոր է: Պատահել է, որ բուժառուներին ստիպված են եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Նրանց ճնշումը բարձրացնելը բավականին դժվար է եղել»,- ասել է սրտաբանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ