Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքն օրգանիզմին կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո

Ո՞ր մթերքն օրգանիզմին կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո

372
0

Պղպեղի օգտագործումն օրգանիզմին կօգնի ավելի արագ վերականգնվել կորոնավիրուսային ինֆեկցիայից հետո: Թե ինչ ձեւով, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել Է ֆիտոթերապեւտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը: Ուժերի անկումից, թուլությունից եւ հոգնածությունից գանգատվում են գործնականում բոլորը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով:

Բանն այն Է, որ վիրուսը հիմնական հարվածը հասցնում Է թույլ օրգաններին, եւ դրանց մեջ հետագայում մնում են հսկայական քանակությամբ վնասված բջիջներ, որոնք բավականին դժվար Է դուրս բերել օրգանիզմից, պարզաբանել Է Լուշչիկը: Նրա խոսքով՝ այդ գործընթացը կարելի Է արագացնել, կերակրի մեջ պղպեղ ավելացնելով, որը նպաստում Է արյան շրջանառության ակտիվացմանը: «Այդ բջիջներն իմունիտետին միանգամից չի հաջողվում դուրս հանել, վնասազերծել, ուստի այդ գործընթացը երկար Է տեւում: Բայց երբ արյան շրջանառությունն ուժեղանում Է, ապա, իհարկե, ավելի արագ Է անցնում հոգնածությունը:

Երբ մարդը դեռ թույլ Է, պղպեղը կարող Է օգնել»,-պատմել Է Լուշչիկը: Կարելի Է օգտագործել կարմիր, սեւ կամ երկար պղպեղ: Թե օրական քանի անգամ այն ավելացնել կերակրի մեջ, կախված Է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: Բայց չարժե, որ որեւԷ մեկը չարաշահի այս սուր բնամթերքը: Իսկ առանձին մարդկանց այն միանգամայն հակացուցված Է, նախազգուշացրել Է ֆիտոթերպեւտը: «Ենթադրենք, թե մարդու մոտ ստամոքսի նախախոցային վիճակ Է, նրան չի կարելի պղպեղ օգտագործել: Կամ եթե մարդու մոտ թութք Է հայտնաբերվել, հատկապես արյունահոսմամբ, ապա ավելի լավ Է դրանից խուսափել, որովհետեւ գրգռվածությունը կտրուկ կուժեղանա, կարող Է նույնիսկ հասնել այնտեղ, որ անհրաժեշտ Է դիմել բժշկական օգնության»,-ասել Է Լուշչիկը: Բժիշկը նաեւ մի քանի խորհուրներ Է տվել, թե ինչպես չեզոքացնել այրոցի զգացումը, որն առաջացնում Է պղպեղը: Կարելի Է կաթ խմել, որովհետեւ սպիտակուցներն արագորեն վերացնում են այրող նյութերը: Նաեւ կարելի Է ծամել անանուխի տերեւներ կամ բերանը դնել անանուխի սառնաշաքար: Այդ մթերքներն ստեղծում են գոլորշիացման Էֆեկտ եւ արագորեն վերացնում տհաճ զգացողությունները, բացատրել Է ռադիոյի զրուցակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ