Գլխավոր էջ Նորություններ Միջերկրածովյան դիետան օգնում է պահպանել կոգնիտիվ ունակությունները

Միջերկրածովյան դիետան օգնում է պահպանել կոգնիտիվ ունակությունները

218
0

Մարդիկ, որոնք միջերկրածովյան դիետա են պահում, մեծ հավանականությամբ պահպանում են կոգնիտիվ ունակությունները ծերության տարիներին: Նման եզրակացության են եկել University of Edinburgh համալսարանի գիտնականները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները թեստավորել են 79 տարեկան ավելի քան 500 մարդու կոգնիտիվ ունակություններ: Նրանց մոտ դեմենցիա չի եղել: Մասնակիցները հիշողության, բառերի իմացության, մտածողության արագության եւ այլ առաջադրանքների լուծման թեստեր են անցել: Ավելի քան 350 կամավոր ուղեղի սքանավորում է անցել:

Հավաքված տվյալների անալիզը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր խիստ պահում են տվյալ դիետան, ունեն կոգնիտիվ ֆունկցիաների բարձր ցուցանիշներ՝ նույնիսկ հաշվի առնելով ծխսելու, ֆիզիկական ակտիվության ցուցանիշները եւ ուղեկցող հիվանդությունները:

Սակայն հետազոտությունը կապ չի հայտնաբերել սննդակարգի եւ ուղեղի առողջության ֆիզիոլոգիական հատկանիշների միջեւ: Հեղինակները նշել են, որ մտավոր ունակությունների հետ կարող են փոխկապակցված լինել ուղեղի այլ կառուցվածքային հատկանիշներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ