Գլխավոր էջ Նորություններ Մշակվել է կորոնավիրուսի թեստ, որը կատարվում է սմարթֆոնի միջոցով

Մշակվել է կորոնավիրուսի թեստ, որը կատարվում է սմարթֆոնի միջոցով

314
0

Լիլի (Ֆրանսիայի հյուսիսային մաս) համալսարանի գիտնականները մշակել են սարք, որը մարդուն թույլ Է տալիս ինքնուրույն կատակել կորոնավիրուսի թեստ իր շարժական հեռախոսի միջոցով: Փետրվարի 9-ին այդ մասին հայտնել են France Info ռադիոկայանը եւ BFM հեռուստաալիքը։

Սարքը ձեւով հիշեցնում Է ֆլեշ-կուտակիչ, որը միանում Է շարժական հեռախոսի անջատատեղին: Դրա մեջ ներդրված մեկանգամյա թեստային շերտի վրա անհրաժեշտ Է լցնել մի քանի կաթլ հեղուկ, որն ստացվում Է քթից քսուք վերցնելու մեթոդով:.Ինչպես հայտնել Է գլխավոր մշակող, պրոֆեսոր Սաբին Սզյուներիտսը, «ավելի լավ Է, որ այդ նմուշը վերցնի որեւիցե բժշկական աշխատող»:

«Բայց մեզ մոտ արդեն մշակման մեջ Է գտնվում կատարելագործված սարքը, որը թույլ կտա կատարել ավելի թեթեւ թեստ թքի հիման վրա»,- նշել Է նա:

Ինչպես պարզաբանել Է փորձագետը, «կորոնավիրուսը շրջապատված Է սփայք-պրոտերիններով, որոնց հետ Էլ փոխազում Է տվիչը, քանի որ դրանց հայտնվելը փոխում Է Էլեկտրական ազդանշանի ուժն իր Էլեկտրոդների վրա»: Արդյունքն ստանալու համար բավական Է տասը րոպե: Սարքն ունակ Է վիրուսի առկայությունը հայտնաբերելու 90 տոկոսի դեպքում: Թեստի արդյունքն արտացոլվում Է հեռախոսի Էկրանին՝ գրաֆիկի եւ թվային ցուցանիշների հետ մեկտեղ: Մշակողները կարծում են, որ թեստը հեշտությամբ կհանձնվի արտադրության, ներկայումս նրանք որոնում են հովանավորներ նախագծի այդ մասի ֆինանսավորման եւ արդյունաբերական գործընկերների սարքերի թողարկման համար: Թեստն արդեն կլինիկական փորձարկումներ Է անցել: Մարտ ամսին այն լրիվ պատրաստ կլինի արտադրության լրամշակված տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ