Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ փորձագետը գնահատել է Ուհանի լաբորատորիայից COVID-19-ի արտահոսքի հավանականությունը

ԱՀԿ փորձագետը գնահատել է Ուհանի լաբորատորիայից COVID-19-ի արտահոսքի հավանականությունը

246
0

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիան, որտեղից, ըստ շշուկների, տեղի է ունեցել կորոնավիրուսի արտահոսքը, վեր է ամեն տեսակ գովեստից, այնտեղից արտահոսք պատկերացնելը շատ բարդ է։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ խմբի ռուս փորձագետ Վլադիմիր Դեդկովը։

Ներկայում Ուհանում գտնվող ԱՀԿ փորձագետները չորեքշաբթի այցելել են Վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում՝ առավելագույնս մեկուսացված BSL-4 լաբորատորիա։ Դեդկովը նշել է, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, սակայն չկան ո՛չ նախադրյալներ, ո՛չ էլ փաստեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կվկայեն, որ վիրուսը ծագել է այնտեղից։

Նա հավելել է, որ ինստիտուտի անձնակազմն ունի շատ բարձր որակավորում, երկար տարիների փորձ, զբաղվում է վիրուսների, այդ թվում կորոնավիրուսների բազմազանության ուսումնասիրությամբ, ունի շատ հետաքրքիր արդյունքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ