Գլխավոր էջ Նորություններ Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում օգտվել Գորիսի ԲԿ-ի ծառայություններից

Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում օգտվել Գորիսի ԲԿ-ի ծառայություններից

1624
0

Եղանակային պայմաններից ելնելով փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է սա` նշելով, որ հարցն արդեն կարգավորված է: Պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ