Գլխավոր էջ Նորություններ Հայտնի հակակոագուլյանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

Հայտնի հակակոագուլյանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

373
0

Հեպարին հայտնի հակակոագուլյանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ՝ պարզել է Լիվերպուլի եւ Քիլի համալսարանների գլխավորությամբ հետազոտողների միջազգային խումբը:

Ինչպես հայտնում է Eurekalert.org-ը, հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Pharmacology եւ Thrombosis and Haemostasis ամսագրերում, ցույց է տվել, որ հեպարինը փոխգործակցում է կորոնավիրուսի մակերեսին սեպ-սպիտակուցի հետ՝ ապակայունացնելով դրա կառուցվածքն ու խոչընդոտելով ծայրակցումը ACE2 ռեցեպտորի հետ, որը սովորաբար օգտագործվում է մարդկային բջիջներ ներթափանցման համար:

Մոլեկուլյար մոդելավորումը, որն անցկացրել են Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները, ցույց է տվել, որ հեպարինը կարող է կպճել սեպ-սպիտակուցի մակերեսին, եւ հենց դա ապահովում է վերոնշյալ արդյունքները: Իսկ SARS-CoV2-ի կենդանի վիրուսի հետ հետազոտությունները, որոնք անցկացվել են Փորթոն-Դաունի հանրայի առողջապահության լաբորատորիայում, ցույց են տվել, որ չֆրակցիոնացված հեպարինը կարող է ճնշել բջիջների վարակվածությունը դոզաներով՝ նման նրանց, որոնք այժմ օգտագործվում են կլինիկական պայմաններում որպես հակակոագուլյանտներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ