Գլխավոր էջ Նորություններ Ամբողջ աշխարհում արդեն կիրառվել է COVID-19-ի պատվաստանյութերի 85 միլիոն դեղաչափ

Ամբողջ աշխարհում արդեն կիրառվել է COVID-19-ի պատվաստանյութերի 85 միլիոն դեղաչափ

322
0

Հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում կիրառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 84,9 միլիոն դեղաչափ (մոլորակի 100 բնակչի հաշվով 1,1 դեղաչափ)։ Այդ մասին վկայում են Our World in Data կայքի տվյալները:

Իսրայելը շարունակում է մնալ առաջին տեղում՝ բնակչության պատվաստումների մակարդակի առումով։ Յուրաքանչյուր 100 մարդու համար այնտեղ առկա է 48,9 դեղաչափ։ Զգալի բաց կա նաև մայրցամաքների միջև: Պատվաստումների ծրագրերը դեռ պետք է մեկնարկեն Աֆրիկայում։

Քիչ հարուստ երկրներն ապավինում են COVAX ծրագրին, ըստ որի, ինչպես սպասվում է, տարեվերջին նրանք կստանան 2 միլիարդ դեղաչափ: Ըստ կայքի ՝ ամբողջ աշխարհում ութ տարբեր պատվաստանյութեր են կիրառվում: Pfizer-BioNTech պատվաստանյութը, որը 95% արդյունավետ է, ներկայումս օգտագործվում է 49 երկրում: Մի քանի այլ երկրներ հաստատել են պատվաստանյութերը, բայց դեռ չեն սկսել կիրառել դրանք: Այս բոլոր պատվաստանյութերը պետք է կիրառել երկու դեղաչափով՝ վիրուսից լիարժեք պաշտպանության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ