Գլխավոր էջ Նորություններ Գերմանական կարգավորիչը հաստատել Է «Սպուտնիկ V-ի շուրջ Ռուսաստանի հետ շփումները

Գերմանական կարգավորիչը հաստատել Է «Սպուտնիկ V-ի շուրջ Ռուսաստանի հետ շփումները

328
0

Գերմանիայի Պաուլ Էռլիխի ինստիտուտը, որը պատասխանատու Է դեղորայքային պատրաստուկների շրջանառության նկատմամբ հսկողության համար, հաստատել Է, որ ռուսաստանյան կողմի հետ շփվում Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ ԵՄ-ում հնարավոր գրանցման եւ հետագա արտադրության հարցի շուրջ:

Այդ մասին հայտարարել Է ինստիտուտի ղեկավար Կլաուս Ցիչուտեկը: Ավելի վաղ այն մասին, որ ինստիտուտը կարող Է այդպիսի խորհրդատվական օգնություն ցուցաբերել, ասել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ես դա համատեղ աշխատանք չեմ համարի, որովհետեւ մենք այլ խնդիրներ ունենք, քան մշակողները, բայց, այո, արդեն եղել են հարցումներ, եղել են շփումներ այդ հարցի շուրջ: Պաուլ Էռլիխի ինստիտուտը միջազգային աջակցություն Է ցուցաբերում: Դա նշանակում Է, որ մենք տեսախորհրդաժողովի ձեւաչափով ռուսաստանցի գործընկերների հետ կոնսուլտացիաներ ենք անցկացրել ԵՄ-ում բժշկական պատրաստուկների շրջանառության կարգավորման հարցերի շուրջ»,-հայտարարել Է Ցիչուտեկը՝ հանդես գալով հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ այդ կոնսուլտացիաների առաջին տեսակետը վերաբերել Է գրանցման համար ԵՄ-ում գոյություն ունեցող պահանջներին: Երկրորդ տեսակետը եղել Է ԵՄ-ում հետագա կոնսուլտացիաների հարցը՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում գրանցելու վերաբերյալ, այդ թվում՝ միության մյուս երկրների գործընկերների հետ: «Դա նշանակում Է, որ նման շփումները շարունակվում են: Մենք աշխատում ենք, հաշվի առնելով այն, որ արտադրությունը հնարավոր կլինի նաեւ Եվրոպայում, որպեսզի արտադրությունը, եթե այն լինի, համապատասխանի (որակի) մեր պահանջներին. դրա համար (պատվաստանյութի վերաբերյալ) տվյալները պետք Է լինեն այն տեսքով, որպեսզի երբ հարց ծառանա նման պատվաստանյութի մասին, այն թույլատրվի»,-հավելել Է Ցիչուտեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ