Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները 10 տարվա նմուշների մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի նման վիրուսներ

Գիտնականները 10 տարվա նմուշների մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի նման վիրուսներ

459
0

Կամբոջայում գիտնականները չղջիկներից վերցված երկու նմուշներում հայտնաբերել են SARS-CoV-2– ի հետ 92,6%-ով նույն նուկլեոտիդային ինքնությունն ունեցող կորոնավիրուսներ։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով «bioRxiv»-ում հրապարակված ուսումնասիրության նախնական տվյալներին:

Նշվում է, որ նմուշները, որոնք ուսումնասիրվել են, վերցվել են 2010 թվականին։

Ըստ նախնական վարկածի, չղջիկները համարվում են SARS-ի հետ կապված կորոնավիրուսների հիմնական աղբյուրը: Չինաստանի մի քանի նահանգներում այս չղջիկներից վերցված նմուշներում հայտնաբերվել են կորոնավիրուսի տասնյակ տեսակներ: Մինչ օրս SARS-CoV-2- ին ամենամոտ վիրուսները հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևելքի Յուննան նահանգից վերցված չղջիկների նմուշներում:

COVID-19- ի ի հայտ գալուց ի վեր, գիտնականները փորձարկել են 430 արխիվացված նմուշ՝ վերցված չղջիկների վեց և գիշատիչների երկու ընտանիքից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ