Գլխավոր էջ Նորություններ Միզաքար ներարգանդային պարույրի վրա. հազվագյուտ բարդացում ներարգանդային պարույրի օգտագործման ժամանակ

Միզաքար ներարգանդային պարույրի վրա. հազվագյուտ բարդացում ներարգանդային պարույրի օգտագործման ժամանակ

382
0

Case Reports in Women’s Health ամսագրում գիտնականները նկարագրել են ներարգանդային պարույրի օգտագործման ժամանակ հազվագյուտ բարդացում, հաղորդում է LiveScience-ը:

Բժիշկների զեկույցի համաձայն՝ 47-ամյա պացիենտը դիմել է բժշկի՝ մեզի մեջ արյան, աճուկի շրջանում ցավի, սեռական շփումների ժամանակ ցավի բողոքներով: Գործիքային հետազոտությունը ցույց է տվել, որ T-աձեւ պղինձ պարունակող ներարգանդային պարույրը, որը պացիենտը օգտագործել է արդեն 10 տարի, ծակել է արգանդն ու միզապարկի պատը:

Բժիշկները ենթադրել են, որ միզապարկի մեջ պարույրի ներթափանցումը տեղի է ունեցել աստիճանաբար: Հետազոտության պահին պարույրի այն հատվածում, որն արդեն ներթափանցել է միզապարկի մեջ, ձեւավորվել է միզաքար:

Բժիշկներին հաջողվել է կոտրել միզաքարը լազերի օգնությամբ, որից հետո հաջողվել է հանել պարույրը սովորական միջոցով: 4 շաբաթ անց հետազոտությունը ցույց է տվել, որ միզապարկից մեզն արդեն չի հայտնվել պացիենտի հեշտոցում:

Գիտնականների խոսքով՝ 10 տարի անց ախտանիշների հայտնվելու դեպքը կարելի է իսկապես հազվագյուտ անվանել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ