Գլխավոր էջ Նորություններ Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր

Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր

704
0

«Օրը սկսենք այն լուրով, որը քաղաքակիրթ երկրում կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ, բայց մեզ մոտ չի դառնա` վարչապետի թուլակամության և սորոսական էլիտայի ճնշումների շնորհիվ:

2018թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:

2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:

Մայրական մահացության գործակիցը հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացվածության ամենալուրջ ցուցանիշներից մեկը, և այդ գործակիցը աճել է 11.3 միավորով կամ 4 դեպք ավելի է եղել: Սրանով ևս մեկ անգամ փաստում եմ, որ մենք ունենք տապալված առողջապահություն:

Հ.Գ. Այսօր լռող և դիվիդենտներ հավաքող առողջապահության «մասնագետներին» կարող եմ մաղթել միայն տղամարդկություն»:

Գրառումը` Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ