Գլխավոր էջ Նորություններ Սկսվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի աշխատանքները

Սկսվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի աշխատանքները

302
0

ԱԺ-ում մեկնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի նիստը մեկնարկեց շնորհակալական խոսքով՝ ուղղված բժիշկներին, որոնք ողջ տարվա ընթացքում վիրուսի դեմ պատերազմում են եղել։

«Ցավոք սրտի, նախորդ տարի մենք վիրուսի և պատերազմի հետևանքով մարդկային մեծ կորուստներ ունեցանք։ Միայն կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահերի քանակը գերազանցում է երեք հազարը։ Ավելի քան 166 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Հանձնաժողովի նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք մենք ունեցել ենք, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված՝ պարետատան և Կառավարության իրականացրած միջոցառումները»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ վերջնարդյունքում հանձնաժողովը նաև առաջարկներ ներկայացնի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանին սպասվում են համավարակի տարբեր այլ փուլեր։

Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի առաջին նիստում ներառված է չորս հարց, որոնք բոլորն էլ ընթացակարգային են։ Առաջին հարցով պետք է հաստատվի հանձնաժողովի աշխատակարգը, երկրորդը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն է, երրորդը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված կազմակերպչական հարցերի քննարկումն է, իսկ  չորրորդ հարցը կա ռաջադրեն հանձնաժողովի անդամները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ