Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կարելի է դադարեցնել դեմքին պաշտպանիչ դիմակի պատճառով ակնոցների մշուշվելը

Ինչպե՞ս կարելի է դադարեցնել դեմքին պաշտպանիչ դիմակի պատճառով ակնոցների մշուշվելը

209
0

Անգլիայի Շեֆիլդ քաղաքի բնակչուհին ցույց է տվել միջոց՝ դադարեցնելու ակնոցների մշուշվելը դեմքին պաշտպանիչ դիմակի պատճառով և ուրախացրել օգտատերերին: Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok -ի օգտահաշվում:

Երեք երեխաների մայր 42-ամյա Մարիա Լուիզա Ագբաեգբուն շեֆ-խոհարար է և կարճատեսության պատճառով կանոնավոր կերպով ակնոց է կրում: Կորնավիրուսի համավարակի ժամանակ կինը բախվել էր խնդրի. ակնոցը մշուշվում էր, երբ նա դիմակ էր կրում:

Նա գտել է խնդրի լուծումը և ստեղծել մի տեսանյութ, որում մանրամասն պատմում է, թե ինչպես հաղթահարել դա: Տեսանյութում կինը դիմակի օղակներից հանգույց է անում և անկյունները ներս թեքում: Ըստ բլոգերի, դիմակն ավելի սերտորեն է կպչում դեմքին: Տեղադրված կադրերը ցույց են տալիս, որ արված գործողություններից հետո անգլուհու ակնոցը դադարել է մշուշվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ