Գլխավոր էջ Նորություններ Իշխանությունները մտադիր են ներկրել պատվաստանյութ, որից 6 մարդ է մահացել․ բժիշկ

Իշխանությունները մտադիր են ներկրել պատվաստանյութ, որից 6 մարդ է մահացել․ բժիշկ

481
0
Symbolbild eines Corona Impfstoffs mit Logo des Pharmaunternehmens AstraZeneca. Forschern der Universitдt Oxford scheint ein groяer Schritt in Richtung Corona-Impfstoff gelungen zu sein. *** Symbol image of a corona vaccine with the logo of the pharmaceutical company AstraZeneca Researchers at Oxford University seem to have succeeded in taking a big step towards a corona vaccine Foto:xJ.xKrickx/xFuturexImage

Իշխանությունները մտադիր են ներկրել պատվաստանյութ, որից 6 մարդ է մահացել: Մեծ Բրիտանիայում այն չի աշխատում, շատ թանկ է, եւ իրավիճակն այնտեղ սարսափելի է: Այս մասին մշակույթի, գիտության եւ արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց բժիշկ Գեւորգ Պողոսյանը՝ անդրադառնալով որոշմանը, ըստ որի՝ ԱՆ-ն մտադիր է գնել բրիտանական AstraZeneca-ի պատվաստանյութը:

Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են ներկրել այն ոչ թե մարդկանց փրկելու, այլ պարզապես գումար վաստակելու համար, այլապես կներկրեին ռուսականը, որն ավելի արդյունավետ է:

«Վատ աշխատանքի օրինակներից մեկն այն է, որ առողջապահության նախարար է նշանակվում մարդ, ով ոչինչ չի հասկանում այդ ոլորտից: Հանրությունը պետք է պայքարի իշխանությունների դեմ, ինչպես իր թշնամիների դեմ»,-հավելեց Պողոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ