Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում արտադրվել է կորոնավիրուսի պատվաստանյութի 7.6 միլիոն դոզա

Ռուսաստանում արտադրվել է կորոնավիրուսի պատվաստանյութի 7.6 միլիոն դոզա

243
0

Ռուսաստանում արդեն արտադրվել է ավելի քան 7,6 միլիոն դոզա COVID-19-ի դեմ պատվաստանյութ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կորոնավիրուսի դեմ կպատվաստվի Ռուսաստանի 20 միլիոն բնակիչ:

«Կարող եմ ասել, որ արդեն արտադրվել է 7.6 միլիոն դոզա պատվաստանյութ, 2.1 միլիոնը առաքվել է երկրի մարզեր», – ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա, տարբերությունը բացատրվում է նրանով, որ պատվաստանյութերի այս ծավալները արտադրվել են տարբեր ժամանակահատվածներում: Պատվաստանյութի որակն ու անվտանգությունն ապահովելու համար այն որակի վերահսկողություն է անցնում, այնուհետև թողարկվում է օգտագործման համար: Փոխվարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում արդեն գործում է COVID-19 պատվաստումների 2250 կետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ