Գլխավոր էջ Նորություններ Մեքսիկացի գործարարը գնել է Sputnik V պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ

Մեքսիկացի գործարարը գնել է Sputnik V պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ

225
0

Մեքսիկայի Վերակրուս նահանգի ձեռնարկատեր Ալեխանդրո Կոսիոն ձեռք է բերել ռուսական Sputnik V պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ: Այս մասին գրում է El Financiero-ն:

Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը շրջանային իշխանություններին և մասնավոր ընկերություններին թույլ էր տվել ինքնուրույն ձեռք բերել COVID-19 պատվաստանյութեր:

«Ես արդեն ունեմ Sputnik V պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին, ես ողջունում եմ նախագահի որոշումը, մենք սպասում ենք համապատասխան հրամանագրի և դրա հետ միասին պատվաստանյութի գրանցմանը Մեքսիկայի կարգավորող մարմնի, այսինքն «Կոֆեպրիսի» կողմից», – հրատարակությանը ասել է ձեռնարկատերը:

Կոսիոյի խոսքով՝ դեղի վաճառքի շուրջ բանակցություններ է վարում առնվազն յոթ նահանգի իշխանությունների, ինչպես նաև հիվանդանոցների մատակարարների և որոշ բժշկական հաստատությունների հետ:

Ավելի վաղ RDIF-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Մեքսիկան շուտով կգրանցի ռուսական Sputnik V պատվաստանյութը:

Մեքսիկան ռուսական պատվաստանյութով հետաքրքրվել է դեռ 2020-ի օգոստոսին: Ամռանը երկրի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը ասել էր, որ Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելլիի հետ քննարկել է Sputnik V ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորության և դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ընթացքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ