Գլխավոր էջ Նորություններ Թույլատրվել է խառնել պատվաստանյութերը

Թույլատրվել է խառնել պատվաստանյութերը

236
0

ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը առանց զգուշացնելու փոխել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցումները և թույլատրել է հիվանդներին պատվաստել տարբեր պատվաստանյութերով, ընդ որում, տեղեկացրել է, որ պատվաստանյութերի խառնուրդի հետևանքներն ու անվտանգությունը դեռ հետազոտված չեն։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։

ՀԿՎ կենտրոնը նոր ցուցումներ է զետեղել իր կայքում հինգշաբթի: Ըստ այդմ՝ բացառիկ դեպքերում հիվանդները կարող են մեկ դեղաչափ ստանալուց հետո հաջորդը այլ հաստատված պատվաստանյութի դեղաչափով պատվաստվել: ՀՎԿ կենտրոնը նաև թույլատրում է 2 դեղաչափերի միջև ընդունման ժամկետը երկարաձգել մինչև 6 ամիս: Մինչ այժմ ՀԿՎ կենտրոնը խիստ հետևում էր իր խորհրդատվական հանձնաժողովի ցուցումներին, որոնցից մեկն էլ հստակ արգելում էր 2 պատվաստանյութերի խառնուրդը:

Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում համավարակի հայտարարումից ի վեր։ Երկրում մինչ օրս վարակվել է ավելի քան 24,8 մլն մարդ, մահացել՝ 413 հազարը: ԱՄՆ-ում այս պահին հաստատված են Pfizer և Moderna ընկերությոնների պատվաստանյութերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ