Գլխավոր էջ Նորություններ Հունգարիան թույլատրել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործումը

Հունգարիան թույլատրել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործումը

236
0

Հունգարիան դարձել է Եվրոպական Միության առաջին երկիրը, որը հաստատել է ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործումը: TASS գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի ներկայացուցիչը:

Հունգարիան նման որոշում է կայացրել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո:

Վարչապետի ներկայացուցիչը հաղորդել է, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կմեկնի Մոսկվա` դեղամիջոցը քննարկելու:

Բացի ռուսական պատվաստանյութից, Հունգարիան կօգտագործի նաև Astra Zeneca ընկերության պատվաստանյութը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ