Գլխավոր էջ Նորություններ ՊՇՌ թեստը թույլ է տալիս արագ պարզել թոքաբորբի պատճառը

ՊՇՌ թեստը թույլ է տալիս արագ պարզել թոքաբորբի պատճառը

231
0

Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են ԴՆԹ-թեստ, որը կարող է արագ նույնականացնել երկրորդային վարակը կորոնավիրուսով վարակվածների մոտ: Hospi Medica-ն պատմում է, որ այս թեստը թույլ է տալիս արագ հայտնաբերել բակտերիալ եւ սնկային վարակները:

Ըստ գիտնականների՝ COVID-19-ով տառապող հիվանդների մոտ երկրորդային թոքաբորբի հավանականությունը ավելի բարձր է, քան վերակենդանացման բաժանմունքի մյուս պացիենտների մոտ: Բացի այդ, պացիենտները, որոնց պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն, ենթարկվում են երկրորդային թոքաբորբի զարգացման զգալի ռիսկի: Հաճախ նման թոքաբորբի հանգեցնում են հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէները: Սովորաբար դրանք դժվար է ախտորոշել, քանի որ պացիենտներից վերցված մանրէների նմուշները պետք է մշակվեն լաբորատորիայում, ինչը շատ ժամանակ է պահանջում:

Նոր թեստը բժիշկներին տալիս է այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բուժումը սկսելու համար: Թեստը հայտնաբերում է տարբեր հարուցիչների ԴՆԹ-ն՝ թույլ տալով ավելի արագ եւ ճշգրիտ թեստավորում անել։ Թեստում օգտագործվում է բազմակի պոլիմերազային շղթայական ռեակցիա (PCR), որը հայտնաբերում է մանրէների ԴՆԹ-ն եւ կարող է կատարվել մոտ 4 ժամվա ընթացքում: Ավելին, թեստը հնարավորություն է տալիս զուգահեռ իրականացնել մի քանի ՊՇՌ թեստեր, որոնք միաժամանակ կարող են բացահայտել 52 տարբեր պաթոգեններ: Միեւնույն ժամանակ, այս թեստի օգնությամբ կարելի է ստուգել հակաբիոտիկների նկատմամբ պաթոգենների կայունությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ