Գլխավոր էջ Նորություններ Համավարակը կարող է հանգեցնել մահացու վտանգավոր սնկերի տարածման

Համավարակը կարող է հանգեցնել մահացու վտանգավոր սնկերի տարածման

258
0

Կորոնավիրուսի համավարակը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների թվի կտրուկ աճի, ինչպես նաեւ հիվանդանոցներում Candida auris սնկով պացիենտների զանգվածային վարակման ալիքի:

Դեպքերի մեծ մասում այս սունկը պացիենտների մահվան է հանգեցնում վերակենդանացման բաժանմունքներում, ընդ որում՝ վտանգն առավել մեծ է շնչառության եւ կերակրելու խողովակներով, ինչպես նաեւ տարբեր կատետերներով պացիենտների համար:

Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ այս սունկն արդեն կայունություն է ձեռք բերել եղած դեղամիջոցների նկատմամբ: Դրանից բացի, խոշոր բժշկական կենտրոններից դուրս սնկերի այս տեսակը անհնար է նույնականացնել, քանի որ դրա համար անհրաժեշտ են սարքեր, որոնք ունեն միայն լավ սարքավորված լաբորատորիաները:

Գիտնականների խոսքով՝ եթե ոչ մի բան չձեռնարկվի, ոչ հեռու ապագայում դեղերի նկատմամբ կայուն մուտանտ սունկը կարող է ամեն տարի խլել տասնյակ հազարավոր կյանքեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ