Գլխավոր էջ Նորություններ Սերբիա է առաքվել «Սինոֆարմ» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ

Սերբիա է առաքվել «Սինոֆարմ» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ

868
0

«Սինոֆարմ»-ից 1 միլիոն դեղաչափ պատվաստանյութի բեռը ժամանել է Սերբիա: Դիմավորման արարողությանը մասնակցել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բելգրադում Չինաստանի դեսպան Չեն Բոն:

«Մենք խնդրեցինք նախագահ Սի Ծինփինին, և չինացիները մեզ տրամադրեցին մինչ այժմ պատվաստանյութերի ամենամեծ խմբաքանակը: Սա անհավատալի բան է, ինչը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար», – ասել է Վուչիչը:

Սերբիայի առաջնորդի խոսքով ՝ պատվաստանյութը Բելգրադին վաճառվել է զեղչով: 

Չինական դեղամիջոցով պատվաստումը կսկսվի Սերբիայի դեղերի գործակալության կողմից պատվաստանյութի ստուգումից և հաստատումից հետո: Վուչիչը կարծում է, որ չինական պատվաստանյութը հաստատում կստանա «առաջիկա օրերին»: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ