Գլխավոր էջ Նորություններ Փետրվարի 11-ը՝ Պացիենտի համաշխարհային օր

Փետրվարի 11-ը՝ Պացիենտի համաշխարհային օր

1669
0

Փետրվարի 11-ին ամբողջ աշխարհում նշվում է պացիենտի համաշխարհային օրը. նպատակն է բոլորի ուշադրությունը սևեռել հիվանդություն ունեցող անձանց տարբեր խնդիրներին: Պացիենտի համաշխարհային օրը նշվում է 1993 թվականից` Հռոմի Պապ Իոանն Պավլ II-ի նախաձեռնությամբ, ով ուներ Պարկինսոնի հիվանդություն: Նա օրվա նպատակը բնութագրել է հետևյալ կերպ. «առողջապահական համակարգը, ողջ քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցեն պացիենտներին լավագույն խնամքի ապահովման, տառապանքների թեթևացման անհրաժեշտությունը»:

Այս համատեքստում խիստ կարևորվում են «մարդակենտրոն» առողջապահական համակարգերի ձևավորմանն ուղղված մոտեցումները, որտեղ շահառուն անհատն է և իրականացվող միջոցառումները նախ և առաջ պետք է բարելավեն պացիենտի առողջական վիճակը, մարդու իրավունքների գերակայությունը, այդ թվում ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակին հասնելու իրավունքը:

Առողջապահության նախարարությունը ևս որդեգրել է այս մոտեցումները և շարունակաբար գործուն քայլեր է ձեռնարկում մարդակենտրոն, որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ