Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել

257
0

Հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ազարը հայտարարել է, որ Կապիտոլիումի վրա գրոհը «հարձակում էր ԱՄՆ ժողովրդավարական համակարգի վրա»։

Այսպիսով՝ Ազարը դարձել է վաշինգտոնյան անկարգություններից հետո հրաժարական տված 4-րդ նախարարը։ Ավելի վաղ պաշտոնը լքելու մասին էին հայտարարել ներքին անվտանգության հարցերով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Չեդ Վուլֆը, կրթության նախարար Բեթսի Դևոսն ու տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ