Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր խնդրի մասին կարող է խոսել ականջներում աղմուկը

Ո՞ր խնդրի մասին կարող է խոսել ականջներում աղմուկը

350
0

Ականջներում աղմուկը՝ տինիտուսը, կարող է վկայել օրգանիզմում վիտամին B12-ի պակասի մասին, հաղորդում է Express թերթը:

Հետազոտության ընթացքում, որն անցկացվել է Առողջության ամերիկյան ազգային ինստիտուտում, այդ վիտամինի պակաս ունեցող եւ ականջներում աղմուկից բողոքող պացիենտներին 6 շաբաթվա ընթացքում վիտամինի թերապեւտիկ դեղաչափեր են տվել: Արդյունքում փորձի մասնակիցները նշել են, որ նրանց ինքնազգացողությունը լավացել է: Բացի տինիտուսի անհետացումից կամ նվազեցումից, պացիենտները նաեւ նշել են էներգիայի ավելացում եւ հիշողության ու տրամադրության զգալի լավացում:

Նշենք, որ B12-ը կարեւոր դեր ունի գլխուղեղի աշխատանքում, այն ստեղծում է միելին, առանց որի նյարդերը վատ են ազդանշան տալիս: Բացի այդ,այդ վիտամինն անհրաժեշտ է ԴՆԹ եւ կարմիր արյան բջիջների արտադրության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ