Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ հիվանդություններ կարող է առաջացնել որովայնի աորտայում կալցիումի կուտակումը

Ինչպիսի՞ հիվանդություններ կարող է առաջացնել որովայնի աորտայում կալցիումի կուտակումը

233
0

Որովայնի աորտայում կալցիումի կուտակումը կարող է ստեղծել առողջական մեծ թվով խնդիրներ եւ հանգեցնել սրտի ու գլխուղեղի կաթվածների: Այս մասին հաղորդվում է Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

52 հետազոտությունների արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որովայնի աորտայի կրածնավորմամբ պացիենտները 2-4 անգամ ավելի շատ են ենթակա սիրտ-անոթային հիվանդություններին: Որքան շատ կալցիում է հայտնաբերվում, այնքան մեծ է ծանր բարդությունների հավանականությունը:

«Որովայնի աորտան առաջին տեղերից մեկն է, որտեղ կարող է տեղի ունենալ արտերիաներում կալցիումի կուտակումը, նույնիսկ ավելի վաղ, քան սրտում»,- նշել է ECU առողջության վերաբերյալ բժշկության եւ գիտությունների դպրոցի դոցենտ, հետազոտության ղեկավար Ջոշ Լյուիսը:

Մասնագետների մխոսքով՝ կրածնավորման է բերում սխալ սնվելը, քիչ շարժունակ կենսակերպը, ծխելը եւ գենետիկ նախահակվածությունը: Բայց եթե ռիսկի այս գործոնները շտկվեն, կարելի է կանխել սրտի եւ գլխուղեղի կաթվածների մեծ թվով դեպքեր:

Արյունատար անոթներում կուտակվելով՝ կալցիումն արգելափակում է արյան մատակարարումը կամ առաջացնում վահանիկների խզում: Սա դառնում է նշված հիվանդությունների առավել շատ տարածված պատճառը: Որովայնի աորտայի կրածնավորումը, որպես կանոն, պատահաբար են հայտնաբերում ողնաշարի կողմնային հատվածի սքանավորման ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ