Գլխավոր էջ Նորություններ Արտակարգ դեպք Վանաձորի բժշկական կենտրոնում. հոգեբանական ճնշում է գործադրվել բժիշկների նկատմամբ

Արտակարգ դեպք Վանաձորի բժշկական կենտրոնում. հոգեբանական ճնշում է գործադրվել բժիշկների նկատմամբ

2083
0

Փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնում մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության ու բժիշկների նկատմամբ, իրենց պահել են լկտի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք նշված բժշկական կենտրոնում վրդովված լինելով իրենց մտերիմների սպանության հանգամանքով, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել հիվանդանոցում գտնվող անձանց հասցեին, կոտրել 2-րդ հարկի դռների ապակիները՝ այդ ձևով խաթարելով ոչ միայն հիվանդանոցի բնականոն աշխատանքը, այլև հոգեբանական ճնշում են գործադրել բժիշկների նկատմամբ, բժիշկներ, որոնց շնորհիվ 3 երիտասարդի կյանք հնարավոր է եղել փրկել, բժիշկներ, ովքեր մի քանի ժամ շարունակ կենաց-նահու պայքար են տվել այդ 3 երիտասարդների կյանքի համար։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ահազանգով հիվանդանոց են ժամանել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նոր կարողացել են Վանաձորում իբրև հայտնի, այսպես կոչված՝ «լավ ախպերներին սանձել», որպեսզի չխանգարեն հիվանդանոցի բնականոն աշխատանքին։

Քաղաքակիրթ երկրներում նման դեպքից հետո, երբ բժշիկների շնորհիվ փրկվել են հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացիներ կյանքը, կլսվեին միայն շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր, մինչդեռ քրեական պատմություններով հարուստ այդ անձանց համար հիվանդանոց ժամանածներն իրենց քայլով կարող էին վնասել, առաջին հերթին, հենց վիրավորներին, երբ բժիշկներն իրենց հիմնական աշխատանքը թողած՝ պետք է հանգստացնեին այդ «վայ-կտրիճներին»։

Ոստիկանները պարզել են այդ «վայ-կտրիճներից» մեկի ինքնությունը. նա Արսեն Բաղդասարյանն է, ում, ինչպես նաև մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ Լոռու մարզի ոստիկանները աշխատանքներ են կատարում։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում փաստով նյութեր են նախապատրաստվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ