Գլխավոր էջ Գլխավոր ԱԺ պարգևավճարների, ֆուռերում մնացած դիակների և ուշացող ԴՆԹ-ների կիզակետում

ԱԺ պարգևավճարների, ֆուռերում մնացած դիակների և ուշացող ԴՆԹ-ների կիզակետում

888
0

Պատերազմն ավարտվեց, բայց շատ են այն ընտանիքները, որտեղ հնարավորություն չունեն հողին հանձնելու իրենց զավակին։ ԴՆԹ նույնականացման հետազոտությունները շարունակվում են 24․7 ռեժիմով, բայց այդ գործընթացը կարող է ամիսներ տևել։

Նշենք, որ զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները կատարում է ԱՆ ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը»։

Medmedia.am-ի հետ զրույցում «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը նշեց, որ ԴՆԹ սարքավորումը ընդամենը մեկն է ,ու ըստ իր տեղեկությունների, այն բավականին հին է։

«Իմ կարծիքով, նախ հստակ թիվ չի հայտարարվում, որովհետև կարող է ընդվզման մեծ ալիք բարձրանալ, այսպես ասած ժամանակ են շահում, որովհետև ռեալ թիվ հրապարակելուց հետո շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, նրանք մտածում են, որ մեկ տարուց մարդկանց բարկությունը կսառի ու կկարողանան ինչ որ ձև շտկել իրավիճակը»,-նշեց մեր զրուցակիցը։

Նունե Ներսիսյանը նշեց, որ ըստ «օդում կախված» լուրերի Մեծամորի դիահերձարանի կողքը Սպայկայի 5 մեքենա է կանգնած․

«Ամեն մեկի մեջ շուրջ 45 դիակ կա, որոնք չեն համապատասխանում ՀՀ-ում որդեկորույս որևէ ծնողի ու այդ մասին դեռ ոչ մեկ ոչ մի տեսակի բան չի խոսում, թե ի՞նչ դիակա, ումնա՞, չգիտենք, իրենք կեղտոտ կաշա են եփել, ու դա պետքա կարողանան մաքրել ու դրա համար ժամանակ է պետք, դա է պատճառը, որ Թորոսյանը նման հայտարարություն է անում, թե իբր ԴՆԹ պատասխանները ստանալու համար ամիսներ կպահանջվեն»,-նշեց նա։

Նունե Ներսիսյանի հավաստմամբ՝  այս իրավիճակում պարգևավճարներ են տալիս, այդ գումարներով կարելի էր ԴՆԹ սարքեր գնել ու այս օրհասական պահին արագացնել գործընթացը։

«ՀՀ-ն նման վատ իրավիճակ չի ունեցել, չէ՞ որ ծնողի համար իր երեխան տան ճրագն է, միակն է ու կարելի է գոնե նրանց համար գործընթացը արագացնել, երբ ՀՀ-ից Արցախ  զորք էր գնում, իրենք հստակ թիվն ունեին, հստակ ունեն նաև թվերը, թե ինչքան մարդ է հետ եկել, նրանք զենք են ստացել, ինչ որ տեղ պետք է գրանցվեին չէ՞, ինչու՞ չեն հրապարակում թվերը, պատկան մարմինները շատ լավ տեղեկացված են այդ թվերից»,-կարծիք հայտնեց տիկին Ներսիսյանը։

Նշենք, որ ԴՆԹ հետազոտությունների պատասխանների ստացման ձգձգումը պայմանավորված է փորձանմուշների մեծ ծավալից և վերջիններիս որակական հատկանիշներից, ինչպես նաև կենտրոնում գործող ընդամենը մեկ հոսքագծից։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ