Գլխավոր էջ Գլխավոր «Սպիտակ խալաթավորները»․ վիրավոր զինվորները շարունակում են վերականգնվել․ Արայիկ Ղարիբյան․ լուսանկարներ

«Սպիտակ խալաթավորները»․ վիրավոր զինվորները շարունակում են վերականգնվել․ Արայիկ Ղարիբյան․ լուսանկարներ

1688
0

«Սպիտակ խալաթավորները»․ վիրավոր զինվորները  շարունակում են վերականգնվել․ Արայիկ Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին, պատերազմը սկսվելուն պես, մեր զինվորներին աջակցելու ու հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար  ռազմաճակատ շտապեցին ոչ միայն կամավորները, այլև «սպիտակ խալաթավորները», նրանք այդ օրերին ստացան «սպիտակ զինվոր» անունը, առաջնագծում նրանցից շատերն անգամ զոհվեցին։

Medmedia.am-ը զրուցեց «Արթմեդ»  բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, Ազգային առողջապահության ինստիտուտի դոցենտ, բժիշկ ականջ- քիթ-կոկորդաբան, բժշկական գիտությունների թեկնածու  Արայիկ Ղարիբյանի հետ, պարզելու, թե պատերազմական այս օրերին իրենց հիվանդանոցը ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատել։

«Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ մեր կենտրոնը  պատրաստ է բոլոր կարողություններով օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլ ներգրավվեց Սթրես բաժանմունքը, որտեղ պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորների ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նյարդաբանության եվ թերապիայի բաժանմունքում նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել»,-նշեց Արայիկ Ղարիբյանը:

Խոսելով հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունից, բժիշկը նշեց, որ մեր երկիրը առողջապահական առումով, ավելին, քան պատրաստ էր պատերազմական իրավիճակին։

«Բժշկական հանրությունը արել է հնարավոր ամեն բան, աշխատել են օր ու գիշեր, օրինակ , եթե որևէ հիվանդանոցում եղել է 6 բժիշկ, գոնե 3-ը մեկն ել են առաջնագիծ ու մնացած երեքը աշխատել են 16 հոգու ծանրաբեռնվածությամբ, չհաշված, որ շատ հիվանդանոցներ պատերազմական իրավիճակում պայքարել են նաև կորոնավիրուսի դեմ»։

Բժիշկ Ղարիբյանը նշեց, որ իրենց հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակներն այս ընթացքում լցված են եղել։

« Եղել են դեպքեր, երբ հիվանդին վերջնական բուժել ենք, դուրս ենք գրել ու մեկ ժամ չանցած կրկին վիրավորներ ենք ընդունել։  Շատ ենք ունեցել գլխուղեղային ցնցումներով զինվորներ, նյարդավիրաբուժական բաժանմունքում մշտապես, մոտ 20 հոգի եղել է, հիմա մշտական ծանրաբեռնվածությունը սթրես  և վերականգնողական բաժանմունքներում է»,-նշեց մեր զրուցակիցը։

Արայիկ Ղարիբյանը տեղեկացրեց, թե իրենց հիվանդանոցի առավելությունը նրանում է, որ ունեն և՛ վերականգնողական, և՛ սթրես, և՛ տրավմատոլոգիական, և վիրաբուժական  բաժիններ։ Պատերազմի դաշտից եկած հիվանդը սկզբից մինչև վերջ ստանում է լիարժեք բուժում։

«Մեր մոտ հիվանդը հենց դուրս է գրվում վիրաբուժական բաժնից , վերականգնողական բաժնում արդեն նրան սպասում են, քանի պառկած է վիրաբուժական բաժնում,չենք սպասում լավանա, գնա ուղեգիր վերցնի գա, վերականգնողական բաժինն անընդհատ աշխատանք է տանում հիվանդների հետ։ Մենք բոլոր պառկած վիրավորներին առաջինը հոգեբանական ու հոգեբուժական աջակցություն ենք ցուցաբերում։ Պատերազմի օրերին մենք ունեինք կամավորներ, Երևան քաղաքի հոգեբույժներից էին, ովքեր եկել ու աշխատում էին զինվորների հետ»։

Բժշկի հավաստմամբ՝ իրենք կարողանում են նաև ուրիշ հիվանդանոցներից դուրս գրված զինվորներին ընդունել սթրես բաժին։

Գերծանրաբեռնվածության հետևանքով բժշկական կենտրոնից շատ բժիշկներ չեն մեկնել առաջնագիծ, միայն ռենտգոլոգը և վիրաբույժն են մեկնել, իսկ կարճ ժամանակ անց վիրաբույժը ետ է կանչվել հիվանդանոց, քանի որ վիրավորները շատ էին։

«Ես ինքս քիթ-ականջ-կոկորդաբան եմ, բոլոր այն հիվանդները ովքեր գլխուղեղային ցնցումներ էին տարել և շատ շատերի մոտ լսողական ներվի և թմբկաթաղանթի հետ կապված խնդիրներ կային, զբաղվել եմ նրանց բուժմամբ»։

Հիշեցնենք, որ պլանային վիրահատությունները պատերազմի օրերին արգելված էր, բժիշկներն անգամ ժամանակ էլ չունեին զբաղվելու երկրորդային վիրահատություններով, բայց հիմա արդեն ամեն բան համակարգվել է ու պլանային վիրահատություններ ևս կատարվում է ։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ