Գլխավոր էջ Նորություններ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել են նախարարություն

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել են նախարարություն

1491
0

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հանդես է եկել նոր հայտարարությամբ․

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտը համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին ուղղված բաց հրավեր Lena Nanushyan

Հարգելի տիկին Նանուշյան,

Քանի որ շահարկվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու հետ կապված մասնագիտական քննարկումների կայացած լինելու հանգամանքը, կրկին փաստում ենք, որ տվյալ հարցով ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հետ երբևէ որևէ մասնագիտական քննարկում չի անցկացվել, իսկ այդպիսի քննարկումներ անցկացնելու մեր բազմաթիվ դիմումները մնացել և շարունակում են մնալ անպատասխան:

Ուստի տարատեսակ մեկնաբանություններին վերջ դնելու համար հրավիրում ենք Ձեզ և առողջապահության նախարարության ներկայացուցիչներին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հետ նշված հարցի շուրջ բաց մասնագիտական քննարկման: Առաջարկում ենք անցկացնել այն փետրվարի 13-ին ժամը 14.00-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի դահլիճում: Եթե նշված օրը և ժամը հարմար չեն, խնդրում ենք առաջարկել Ձեզ հարմար օր և ժամ:
Հանդիպմանը նախատեսում ենք հրավիրել նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին:

Հարգանքով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ