Գլխավոր էջ Նորություններ Խամենեին արգելում է COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Խամենեին արգելում է COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

266
0

Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

«Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետը. բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է նա հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Ներկայումս Իրանը մշակում է սեփական COVID-19 պատվաստանյութերը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանփուրը, Թեհրանն ակնկալում է գարնանը ստանալ իր առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է այլ երկրներին պատվաստանյութեր տրամադրել:

Առաջին պատվաստումը կամավորներին արդեն կատարվել է:

Բացի դրանից՝ հաղորդվել է, որ Իրանը հաշվի է առնելու կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը, ներառյալ Sputnik V-ն՝ արտասահմանից COVID-19-ի դեմ դեղեր գնելու որոշում կայացնելիս, ինչպես նաև մտադիր է գնել չինական պատվաստանյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ