Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստումից բժիշկ է մահացել

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից բժիշկ է մահացել

468
0

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում  կորոնավիրուսի դեմ Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց մի քանի շաբաթ անց բժիշկ է մահացել:

Բժիշկը 56-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Գրեգորի Մայքլն էր, որն աշխատում էր Մայամիի Mount Sinai բժշկական կենտրոնում: Նշվում է, որ նրա մահվան պատճառը հեմորագիկ ինսուլտն էր:

Մահացածի կինը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ամուսինը պատվաստվել է դեկտեմբերի 18-ին, որից մի քանի օր հետո մաշկի վրա կարմիր բծերի տեսքով ռեակցիա է  նկատել, ինչը սկսվել է ենթամաշկային արյունազեղման պատճառով: Մայքլը շտապ գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզել են, որ նա թրոմբոցիտների սուր պակաս ունի:

«Նա պատվաստանյութի պաշտպանն էր, ուստի ինքն էլ էր պատվաստվել: Կարծում եմ, որ մարդիկ պետք է իմանան, որ կողմնակի բարդություններ կարող են տեղի ունենալ, որ (պատվաստանյութը) բոլորի համար լավ չէ, և այս դեպքում այն ոչնչացրել է գեղեցիկ կյանք, իդեալական ընտանիք և ազդել է այսքան շատ մարդկանց վրա»,-գրել է կինը:

Պատվաստանյութեր արտադրող Pfizer ընկերությունը հայտնել է, որ կանցկացնի իր սեփական հետաքննությունը Գրեգորի Մայքլի մահվան կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ