Գլխավոր էջ Նորություններ Խորհուրդներ՝ խոլեստերինի բարձր մակարդակն իջեցնելու համար

Խորհուրդներ՝ խոլեստերինի բարձր մակարդակն իջեցնելու համար

396
0

Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում բուժումը պետք է նշանակվի բժշկի կողմից: Սակայն բուժման հետ մեկտեղ կարելի է հետեւել մի քանի պարզ խորհրդի, որոնք կօգնեն վերահսկել խոլեստերինի մակարդակը:

Ավելի շատ մանրաթելեր

Նախ անհրաժեշտ է սննդակարգի մեջ ավելացրեք մանրաթելեր պարունակող մթերք: Այն օգտակար է ոչ միայն նյութափոխանակության համար, սակայն նաեւ նպաստում է սրտի վիճակի բարելավմանը, զարկերակային ճնշման նվազմանը, օրգանիզմում բորբոքումների կրճատմանը:

«Ամբողջահատիկ վարսակը սովորաբար օգնում է բնական ճանապարհով նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Սկսեք օգտագործել վարսակից պատրաստված շիլա»,-խորհուրդ է տալիս դիետոլոգ Կասանդրա Բարնսը (Մեծ Բրիտանիա):

Ավելի շատ սխտոր

Մայոյի կլինիկայի տվյալներով՝ սխտորը նպաստում է խոլեստերինի նվազմանը: Մի շարք հետազոտություններ նաեւ ցույց են տվել, որ դրա օգտագործումն օգնում է մաքրել զարկերակներն ավելորդ ճարպից: Սակայն պետք է հիշել, որ սխտորը չպետք է չարաշահել, հատկապես, եթե խնդիրներ ունեք ստամոքսի հետ:

Ավելի շատ Օմեգա 3

Ճարպաթթուները, որոնք պարունակում են ձկան յուղ (սկումբրիա, տառեխ, սաղմոն), ցուցաբերում են հակաբորբոքային ազդեցություն օրգանիզմի վրա: Համարվում է, որ դրանք օգտակար են արյունատար անոթների համար, ինչը կարեւոր է սրտի հիվանդությունները կանխարգելելու եւ խոլեստերինի մակարդակը նվազեցնելում համար:

Խորհուրդ է տրվում ամեն շաբաթ օգտագործել ճարպոտ ձկան առնվազն 2 չափաբաժին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ