Գլխավոր էջ Նորություններ 82-ամյա տղամարդը դարձել է առաջին մարդը, որը ստացել է Օքսֆորդի և AstraZeneca-...

82-ամյա տղամարդը դարձել է առաջին մարդը, որը ստացել է Օքսֆորդի և AstraZeneca- ի` Covid-19-ի պատվաստանյութը

387
0

82-ամյա թոշակառու տղամարդը դարձել է աշխարհում առաջին մարդը, կլինիկական փորձարկումներից դուրս, որն ստացել է Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca- ի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Դիալիզով հիվանդ Բրայան Փինքերը առաջին չափաբաժինը ստաել է հունվարի 4-ին, Չերչիլի հիվանդանոցում:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ստանում եմ Covid-ի դեմ պատվաստանյութ և իսկապես հպարտ եմ, որ այն մշակվել է Օքսֆորդում: Այսօր բուժքույրերը, բժիշկները և անձնակազմը փայլուն էին, և ես այժմ իսկապես կարող եմ անհամբերությամբ սպասել ամուսնությանս 48-րդ տարեդարձը կնոջս՝ Շիրլիի հետ նշելուն»,-ասել է Փինքերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ