Գլխավոր էջ Նորություններ Ճապոնացի բժիշկը պատմել է COVID-19-ով հիվանդանալու երկարաժամկետ հետևանքների մասին

Ճապոնացի բժիշկը պատմել է COVID-19-ով հիվանդանալու երկարաժամկետ հետևանքների մասին

653
0

«Կորոնավիրուսն այնքան սարսափելի չէ, որքան դրա հետևանքները»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ճապոնացի բժիշկ Կոիտի Հիրահատան: Կորոնավիրուսի ամենավտանգավոր հետևանքները, ըստ նրա, կարող են առաջանալ COVID- ի մեղմ ձևից հետո. մարդը կարող է կորցնել շարժվելու ունակությունը մինչև կյանքի վերջ: Նրա խոսքով ՝ իր հիվանդների մեկ երրորդից ավելին անկողնային հիվանդ է դարձել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո։

Բժիշկ Հիրահատան մարտից ստեղծել է կորոնավիրուսի հետևանքներից տառապող մարդկանց տվյալների շտեմարան։ Այնտեղ գրանցված են կորոնավիրուսի հետևանքներից տառապող 378 անձինք՝ սկսած 10 տարեկան  երեխաներից մինչև 40-50 տարեկան անձինք։

«Դա հենց այն տարիքային կատեգորիան է, երբ հիվանդության ընթացքը համարվում է ամենաթեթևը, սակայն ավելի ծանր հետևանքներ է թողնում հիվանդությունից հետո: Նրանք, որոնց մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների, առավել ենթակա են ծանր հետևանքների», – նշել է նա:

Բժիշկը թվարկել է մի քանի տարածված ախտանշան, երբ վարակակիրների մոտ հիվանդությունը շատ թեթև է ընթանցել, սակայն հետևանքները ձգձգվել են մի քանի ամիս։ Դրանք կարող են շարունակվել մի քանի տարի կամ ամբողջ կյանքի ընթացքում: Դրանցից ամենատարածվածը թուլությունն է, որից տառապում է հիվանդների 97,1 տոկոսը:

Հաջորդ տարածված ախտանշանն ընկճվածությունն է ու դեպրեսիան, այսպես կոչված՝ «մառախուղը գլխում», որն ուղեկցվում է կենտրոնանալու անկարողությամբ, վատ հիշողությամբ, անորոշ գիտակցությամբ, միտք ձևակերպելու անկարողությամբ: Հիվանդների 77.4 տոկոսը տառապել է գլխացավերից, մարմնի ցավերից, շնչառության դժվարությունից, սրտխփոցից, անքնությունից, ախորժակի բացակայությունից, մազաթափությունից:

Նա իր հիվանդներին պայմանականորեն բաժանել է 2 խմբի:

Առաջինն այն է, երբ հիվանդի շարժվելուց հետո թուլության զգացողությունն առաջանում է ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց: Օրինակ, առավոտյան մարդը տեղաշարժվում է, իսկ թուլության զգացողությունն ունենում է հաջորդ օրը։ Տվյալների շտեմարանում ընդգրկված 378 հիվանդներից 114-ը կորցրել են աշխատելու և սովորելու ունակությունը և հայտնվել անկողնային վիճակում: Դա հիվանդների մոտ մեկ երրորդն է, նշել է բժիշկը:

Երկրորդ դեպքում, երբ հոգնածությունը զգացվում է շարժումից անմիջապես հետո, հիվանդի վիճակը, որպես կանոն, շատ չի վատթարանում:

Медицинская лаборатория

«Կորոնավիրուսի կողմնակի ազդեցությունները բոլորովին տարբերվում են այլ վիրուսային հիվանդությունների ազդեցություններից: Անկախ նրանից, թե որքան ծանր են եղել գրիպի համաճարակները, դրանց հետևանքով անկողնային հիվանդներ չեն հայտնվել: Այս դեպքում վախեցնողն այն է, որ անկողնային վիճակում հայտնվելու մեծ ռիսկ կա», – ասել է նա։

Նրա խոսքով ՝ անկողնային հիվանդների թվում կանայք երկու-երեք անգամ ավելի շատ են: Նրանց տարիքը տատանվում է 40-ից 50 սահմանում:

Ճշգրիտ վիճակագրություն դեռևս չկա, սակայն, ըստ Հիրահատայի, հետկորոնավիրուսային ախտանիշներ ունեցողների մոտ 80 տոկոսը դեռ չի վերսկսել աշխատանքը:

«Եթե դուք հիվանդ եք կորոնավիրուսով, փորձեք հնարավորինս քիչ շարժվել: Մի՛ շարժվեք: Վերականգնումից հետո երկու ամիս անց ևս պետք է հնարավորինս քիչ շարժվել և նվազեցնել ծանրաբեռնվածությունը` անկախ նրանից, թե հիվանդությունն ինչպես է ընթացել»,-խորհուրդ է տվել բժիշկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ