Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք վնասակար է գազավորված ջուրը առողջության համար

Արդյո՞ք վնասակար է գազավորված ջուրը առողջության համար

480
0

Անվտա՞նգ է արդյոք առողջության համար առանց շաքարի կամ ինչ-որ հավելումների գազավորված ջուրը: Արժե՞ արդյոք օգտագործել այն սովորական ջրի փոխարեն:

Գազավորված ջուրն ու կալցիումը

Առաջին անգամ այն մասին, որ գազավորված ջրի նկատմամբ սերը կարող է «մաքրել» կալցիումն ու հանգեցնել որկորների խտության նվազմանը, խոսել են 2006 թվականին: Այդ ժամանակ հետազոտությունը ցույց է տվել է, որ տարեց կանանց շրջանում, որոնք ամեն օր օգտագործել են գազավորված ջուր (այդ թվում՝ քաղցրահամ), ոսկորներում հայտնաբերվել է պակաս կալցիում, քան կանանց շրջանում, որոնք ավելի քիչ քանակությամբ են օգտագործել այն: Սակայն միեւնույն ժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ առանց հավելումների եւ շաքարի գազավորված ջուրը կապված չէ ոսկորների խտության կրճատման հետ: Ուստի կարելի է ասել, որ չկան հիմքեր ենթադրելու, որ այդ ըմպելիքը վտանգավոր է ոսկորների համար:

Գազավորված ջուրն ու ատամները

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ջրում ածխաթթու գազը լուծվելու ժամանակ ձեւավորվում է թույլ ածխաթթվի փոքր քանակություն (H2CO3): Թթուներն իսկապես պոտենցիալ վտնագավոր են ատամների համար, սակայն տվյալ դեպքում հետազոտությունները չեն հաստատում, որ հասարակ գազավորված ջուրը, եթե դրանում չկա շաքար եւ այլ հավելումներ, կարող է նպաստել կարիեսի առաջացմանը. ածխաթթվի կոնցենտրացիան դրա համար բավարար չէ:

Գազավորված ջուր եւ քաշը

Քաշի վրա գազավորված ջրի ազդեցության մասին կարելի է տարբեր կարծիքներ լսել: 2012 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ըմպելիքի օգտագործումն ուժեղացնում է հագեցվածության զգացումն ու, համապատասխանաբար, կարող է հակազդել չափից շատ ուտելուն եւ քաշ հավաքելուն: Սակայն այդ հետազոտության մեջ մասնակցել է ընդամենը 19 մարդ, ուստի դրա արդյունքները չի կարելի միանշանակ անվանել:

Մեկ ուրիշ հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ գազավորված ըմպելիքը կարող է խթանել գրելինի՝ այսպես կոչված «քաղցի հորմոնի» արտադրությունը: Համապատասխանաբար, այդ ըմպելիքը կարող է խթանել չափից շատ սննդի օգտագործումը: Սակայն նաեւ այդ արդյունքներից չի կարելի եզրակացություններ անել իրական կյանքում, քանի որ այն անցկացվել է առնետների վրա, եւ դրա արդյունքները չի կարելի է պրոյեկտել մարդկանց վրա:

Գազավորված ջուր եւ մետեորիզմ

Բարձր գազարտադրության ամենատարածված պատճառը գրգռված աղիների սինդրոմն է, որով տառապում է մոլորակի բնակչության 15-45 տոկոսը: Գազավորված ջուրը չի համարվում այդ խանգարման պատճառներից մեկը, սակայն այն կարող է մեծացնել գազարտադրությունը զգայում աղիներ ունեցող մարդկանց շրջանում: Դեռ ավելին, գազավորված ջուրը համարվում է աղիներում ածխաթթու գազի առաջացման պատճառներից մեկը:

Եզրակացություններ

«Չկան առանձնահատուկ ապացույցներ, որ գազավորված ջուրը վտանգավոր է: Եթե դուք ավելի մեծ հավանականությամբ կօգտագործեք ջուրը, որը գազավորված է, ապա իմաստ չկա հրաժարվել դրանից»,-պնդում է դիետոլոգ Ռայել Մեթյուսը The Conversation իր հոդվածում:

Նրա խոսքով՝ շաքարով, դրա փոխարինիչներով եւ ուրիշ հավելումներով ջուրը միանշանակ վտանգավոր է առողջության համար, ուստի ամեն դեպքում ավելի անվտանգ է օգտագործել սովորական գազավորված ջուր առանց այդ հավելումների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ