Գլխավոր էջ Նորություններ Քնի պարբերաբար պակասը կարող է բերել մահվան

Քնի պարբերաբար պակասը կարող է բերել մահվան

283
0

Բժիշկն ասել է, թե ով կարող է իրեն թույլ տալ օրական 8 ժամից պակաս քնել, եւ դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ առողջության վրա: Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը:

Ըստ բժշկի, պատմական գործիչներից քիչ են քնել Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չերչիլը, Բրիտանիայի վարչապետ Մարգարտ Թետչերն ընդհանրապես կարճատեւ քնի գեն ուներ: Մասնագետը նշում է, որ մեր օրերում շատ քչերն ունեն այդ գենը, որը թույլ է տալիս 4 ժամում լիարժեք քուն ունենալ:

Բժիշկը պարզաբանել է, որ քնի պարբերաբար պակասը կարող է բերել մահվան: Նրա խոսքերով, քունը պետք է, որպեսզի մարդու օրգանիզմը «վերանորոգվի» սխալներից, առանց դրա «վերանորոգումը» չի լինի, ինչն էլ կբերի առողջական խնդիրների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ