Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան

446
0
Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ թթվածին արտադրող 8 կայանից 2-ը հնարավոր է դարձել “UCLA’s operation Armenia”-ի ֆինանսավորմամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օժանդակությամբ: Սա Հայաստան-Սփյուռք ամուր կապերի և սերտ համագործակցության վառ օրինակներից մեկն է:
Հիշեցնենք, որ միայն այս տարի հանրապետության բժշկական կենտրոններում տեղադրվել է թթվածին արտադրող 8 կայան: Ընդհանուր առմամբ այս պահին ունենք 16 կայան, ինչը մեծապես կնպաստի COVID-19-ի դեմ պայքարում անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ